Ապահովագրական և վարորդական խորհրդատվության փաթեթներ
Ստանդարտ, Կոմպլեքս և Իմունիտետ փաթեթներ՝ ՃՏՊ, ԱՊՊԱ հատուցումների և պարեկային վեճերի լուծման համար։
Երբևէ հանդիպե՞լ եք նման խնդիրների
ՃՏՊ-ի ժամանակ մեղավորության հարց
Պատճառված վնասների ոչ ճիշտ և ոչ ժամանակին գնահատում
Մեքենա վարելու իրավունքից զրկում կամ կասեցում
Պարեկային ծառայության տուգանքների բողոքարկման կարգի մասին ոչ բավարար տեղեկություն
Մեկ տարի անընդմեջ համապարփակ աջակցություն
Ընտրե՛ք ձեր կարիքներին համապատասխանող փաթեթը։ Բոլոր փաթեթներն ակտիվ են 12 ամիս։
Ստանդարտ
ԱՊՊԱ պատահարից հետո հատուցման գործընթացի խորհրդատվություն
- Հատուցման դիմումի լրացում և մուտքագրում
- Անձնական տվյալների թարմացում պայմանագրերում
- Վնասի չափի վերանայման դիմումի լրացում
- Հատուցման գործընթացի ժամկետների մասին տեղեկատվություն
- «Ֆինանսական համակարգի հաշտարար» դիմում/բողոքի մուտքագրում
Կոմպլեքս
ՃՏՊ և պարեկային ծառայության հետ վեճերի վերաբերյալ խորհրդատվություն
- ՃՏՊ գործով մեղավորության վիճարկում դատական կարգով
- Վնասի չափի վիճարկում դատական կարգով
- Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վիճարկում
- Քրեական վարույթներում ներկայացուցչություն
- Պարեկային ծառայության վարչական ակտերի վիճարկում
Իմունիտետ
Ստանդարտ և Կոմպլեքս ծառայությունների ամբողջական համադրություն
- Բոլոր Ստանդարտ ծառայությունները
- Բոլոր Կոմպլեքս ծառայությունները
- Դատական և արտադատական աջակցություն
- Քրեական վարույթներում ներկայացուցչություն
- Առաջնահերթ սպասարկում մեկ տարվա ընթացքում
40 րոպեի ընթացքում զանգահարե՛ք ՄԻԱՅՆ
Ձեր ապահովագրական ընկերություն և պարեկային ծառայություն (1-02)։
Քո բոլոր հարցերի պատասխանները
Ճանապարհային ապահովագրության և խորհրդատվության մասին։
Ինչպե՞ս կարող է Գրավիտոնսը օգնել ՃՏՊ-ից հետո։+
Գրավիտոնսի թիմը կօգնի ձեզ հասկանալ հատուցման գործընթացը, կվերլուծի պատահարի մեղավորության և վնասի չափի հարցերը, ինչպես նաև կտրամադրի փորձագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կաջակցի դատական գործընթացում։
Արդյո՞ք խորհրդատվությունը ներառում է վարորդական իրավունքից զրկման հարցերի աջակցություն։+
Այո՛, մեր Կոմպլեքս և Իմունիտետ փաթեթները ներառում են աջակցություն վարորդական իրավունքից զրկման և վարչական ակտերի վիճարկման հարցերում՝ ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով։
Ինչո՞վ է առանձնանում Իմունիտետ փաթեթը։+
Իմունիտետ փաթեթը ամենաշահավետ տարբերակն է։ Այն միավորում է Ստանդարտ և Կոմպլեքս ծառայությունները՝ ապահովելով առավելագույն պաշտպանություն ճանապարհատրանսպորտային պատահարների և պարեկային ծառայության հետ վեճերի դեպքում։
ՀՀ ո՞ր ապահովագրական ընկերությունների հետ եք համագործակցում։+
Մենք համագործակցում ենք ՀՀ բոլոր առաջատար ապահովագրական ընկերությունների հետ, որպեսզի ապահովենք ձեզ շուկայի լավագույն առաջարկներով։
