ԱՊՊԱ-ն մեզ հետ ամենահարմարն է   I  

Մենք աշխատում ենք բոլոր ապահովագրական ընկերությունների հետ՝ ներկայացնելով Ձեզ պարզ լուծումներ ու հասանելի գնառաջարկներ:

ԱՊՊԱ-ն մեզ հետ ամենահարմարն է   I  

Մենք աշխատում ենք բոլոր ապահովագրական ընկերությունների հետ՝ ներկայացնելով Ձեզ պարզ լուծումներ ու հասանելի գնառաջարկներ:

Գրավիտոնս ընկերությունը 4 տարեկան է։ 🎉

Այսօր ուրախ ենք կիսվել մեր այս 4 տարիների նվաճումներով․

😎 ԹԻՄԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ: Սկսել ենք ընդամենը 15 հոգով և այժմ դարձել ենք 40 հոգուց բաղկացած դինամիկ թիմ։

🏠 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ։ Մեր 2 մասնաճյուղերը՝ Երևանում և Գյումրիում, արդեն հաճախորդներին են ներկայանում Գրավիտոնսի տարբերանշանով և գովազդներով առանձնացող գրասենյակներով։

🤝 ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ: Մեր հաճախորդների քանակը զգալիորեն աճել է։ Գործունեության առաջին տարում մենք ունեինք շուրջ 6,000 հաճախորդ, իսկ այժմ՝ 19,000-ից ավելի:

💰 ՀԱՐԿԵՐ: Հպարտ ենք, որ այս չորս տարիների ընթացքում վճարել ենք շուրջ 95 մլն դրամ հարկ:

🎯 ՎԱՃԱՌՔՆԵՐ: Մեր վաճառքներն աճել են էապես․ առաջին տարում ունենալով 700 մլն դրամի պորտֆել, այժմ ունենք 2 մլրդ և ավելի ակտիվ կառավարվող պորտֆել, ինչը կրկնակիից ավելի աճ է արձանագրում։ Նախորդ տարվա համեմատ պորտֆելն աճել է 37%-ային կետով։

🧾 ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐ։ Մեր գործունեությունը սկսել ենք ընդամենը 1 պրոդուկտով։ Այժմ մեր հաճախորդներին առաջարկում ենք 6-ը, այդ թվում նաև մեր հեղինակած պրոդուկտը՝ ուղղված խորհրդատվության միջոցով մեր հաճախորդների հոգսերը թեթևացնելուն։

🌐 ԿԱՅՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ։ 2025 թվականից գործարկել ենք մեր նոր կայքը՝ gravitons.am, որտեղ կարող եք գտնել բոլոր ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ մեր ընկերության և առաջարկվող ծառայությունների մասին։ Բացի մեր Լինկդինյան էջից՝ այժմ կարող եք գտնել մեզ նաև Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական հարթակներում։

🤗 Շնորհակալ ենք մեր նվիրված ու խելացի թիմին և հավատարիմ հաճախորդներին, որ մեզ օգնեցին կառուցել հենց այն ընկերությունը, որով հպարտ ենք այսօր:

Լավագույնը դեռ առջևում է։ 😉